Հռոմեացիներին դուր չի եկել քաղաքի գլխավոր տոնածառը

21:13   05 Դեկտեմբեր 2018    92

Իտալիայի մայրաքաղաքում սկսել են տեղադրել քաղաքի գլխավոր տոնածառը, և Հռոմի բնակիչներն այն արդեն չեն հավանել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ սկսվել են 20 մետր բարձրությամբ տոնական եղևնու տեղադրման աշխատանքները, սակայն լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ծառը Վենետիկի հրապարակ է ժամանել միջնամասում կոտրված տերևներով:

Տեղի բնակիչները նշում են, որ տոնածառն իրական անեծք է դառնում Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի համար: Սոցցանցերում տոնական եղևնին Spelacchio-ի («փխրուն») փոխարեն անվանել են Spezzacchio («կոտրտված»):

20 մետրանոց ծառը բերվել է Վարեզե նահանգից և տեղափոխության ժամանակ, ինչպես և անցյալ տարի, այն կրկին վնասվել է, հատկապես միջնամասում:

Նշվում է, որ կոտրված ճյուղերը կլրացվեն, իսկ տոնածառը կզարդարվի 60 000 լուսադիոդով, որոնք կվառվեն դեկտեմբերի 8-ին:

Ծառի և լուսավորման ընդհանուր արժեքը կազմում է 376 000 եվրո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները