108 տարեկան հասակում մահացել է YouTube-ի ամենատարեց բլոգերը

21:41   05 Դեկտեմբեր 2018    110

Իր պարզությամբ և բաղադրատոմսերով, այն նվաճել է միլիոնավոր օգտատերերի սիրտը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տատիկին առաջարկել են ալիք բացել նրա ծոռը և ծոռան ընկերը։ Նիհարիկ շարժուն կինը տարբեր կերակրատեսակների բաղադրատոմսերի գաղտնիքներ էր պատմում, որոնց պատրաստման համար նա օգտագործում էր նվազագույն ռեսուրսներ՝ իր ձեռքերը, դանակը, անշուք ափսեներ և խարույկ։

Այդ ուտեստները մատուցվում էին ավանդական ձևով՝ բանանի տերևների վրա։ Նրա պատրաստած ամենահայտնի և հետքրքիր ուտեստը ճուտն է՝ ձմերուկի մեջ։

«Սկզբում մենք ուղղակի հաճույքի համար էինք նկարահանում, սակայն ալիքը շուտով հայտնի դարձավ։ Քաղաքներում ապրող մարդիկ շուտ են մոռանում ավանդական ուտեստները։ Ես ցանկանում էի ցույց տալ, թե ինչպես են հնում պատրաստել, և ես համապատասխան մարդ էի փնտրում, որ կարող էր դա անել։ Այդ պահին միտս եկավ Մաստանամե տատիկը»,- պատմել է նրա ծոռը։

Ալիքն այժմ ունի 1,2 մլն բաժանորդ և ավելի քան 200 մլն դիտում է գրանցել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները