Դասի ժամանակ մանկավարժը երեխաներին պատմել է, որ տոնածառի տակ նվերներն իրականում դնում են նրանց ծնողները: Ուշագրավ է, որ ուսուցչուհին, ում անունը չեն հայտնում, ուսումնական հաստատության մշտական աշխատակիցը չէր. նա փոխարինում էր հիմնական ուսուցչուհուն, որը չի կարողացել վարել դասը: Առաջին դասարանցիները լրջորեն են ընկալել ուսուցչուհու հայտարարությունը. ոմանք, հեռուստաալիքի հաղորդմամբ, դասից դուրս են եկել արցունքներն աչքներին: Իրենց հերթին երեխաների ծնողները վրդովվել են մանկավարժի, իրենց խոսքով՝ «անխոհեմ» վարմունքից:
Դպրոցի տնօրեն Մայքլ Ռաջը ուսուցչուհու արտահայտությունները համարել է անթույլատրելի, քանի որ դրանք «ոչնչացնում են մանկական բոլոր երազանքներն ու ակնկալիքները» Սուրբ Ծննդի նախօրեին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ
ԱՄՆ