Ամերիկյան երկու ռազմական ինքնաթիռներ են ընկել Խաղաղ օվկիանոսը

10:45   06 Դեկտեմբեր 2018    111

ԱՄՆ-ի Ծովային հետեւակի կորպուսի երկու ինքնաթիռներ են ընկել Խաղաղ օվկիանոսը Ճապոնիայի ափերից մի քանի հարյուր կիլոմետր արեւելք ընկած շրջանում օդում լրացավորման ժամանակ հղում անելով BBC-ին:

Միջադեպը դեղի Է ունեցել KC-130 լցավորող ինքնաթիռի եւ F/A-18 կործանիչ-ռմբակոծչի մասնակցությամբ: Ինքնաթիռներում ընդհանուր առմամբ եղել Է յոթ մարդ: Նրանցից երկուսին ներկայում հաջողվել Է փրկել:

Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի որոնողափրկարարական ծառայությունները եւ ամերիկյան օդուժը շարունակում են ամերիկացի մնացած հինգ զինծառայողների որոնումը: Միջադեպը տեղի Է ունեցել Ճապոնիայի ափից 200 մղոն (322 կմ) հեռավորության վրա: Ծովային հետեւակի կորպուսի Twitter-ում ասված Է, որ վթարը տեղի Է ունեցել տեղական ժամանակով գիշերվա ժամը 2-ին (Ըստ Գրինվիչի՝ դեկտեմբերի 5-ին ժամը 17:00-ին): Զինվորականները տեղի ունեցածի պատճառների հետաքննություն են անցկացնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները