Թրամփն առաջարկում է ԱՄՆ-ում միգրանտներից մաքսատուրքեր գանձել

10:48   06 Դեկտեմբեր 2018    200

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Միացյալ Նահանգների տարածքում ապաստան ստանալու դիմում ներկայացնող ներգաղթյալներից մաքսատուրք գանձելու հնարավորությունը, հայտնում է BuzzFeed պորտալը։

Խոսքը դեռեւս չհաստատված փաստաթղթի մասին է, որի ընդունման դեպքում ենթադրում է 50 դոլարի չափով մաքսատուրք սահմանել համապատասխան դիմում ներկայացնողի համար, որն արդեն գտնվում է ԱՄՆ տարածքում։

Պարբերականը հիշեցրել է, որ ներկայումս ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայությունը քննում է ապաստան ստանալու շուրջ 300 հազար միջնորդություն, որոնց համար, ըստ վերոհիշյալ դիրեկտիվի, պետք է գանձվի 50 դոլար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները