ԱՄՆ-ն հաստատել է Ճապոնիայի ափերին զինվորականին փրկելու տեղեկությունը

11:00   06 Դեկտեմբեր 2018    83

Ճապոնիայի ափերի մոտ McDonnell Douglas F/A-18 Hornet կործանիչ-ռմբակոծիչի եւ ռազմա-տրանսպորտային լիցքավորող օդանավ KC-130-ի աղետից հետո որոնողա-փրկարարական գործողությունների արդյունքում մեկ մարդ փրկվել է, ՏԱՍՍ-ին հայտնել են ԱՄՆ ԶՈՒ Ծովային հետեւակի կորպուսի մամուլի ծառայությունից:

«ԱՄՆ Ծովային հետեւակի կորպուսը հաստատում է, որ աղետից հետո մեկ զինծառայող բժշկական հետազոտություն է անցնում Իվակունի ավիաբազայում: Ներկայումս շարունակվում են օդանավերի անձնակազմերի 6 անդամների որոնումները»,- նշել են մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ զինվորականները շնորհակալություն են հայտնել Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչներին օպերատիվորեն սկսած որոնողա-փրկարարական գործողության համար: Առայժմ աղետի պատճառների մասին ի հաղորդվում:

Ավելի վաղ NHK-ն հայտնել էր, որ օդանավերում եղել է 7 մարդ, որոնցից մեկը՝ օդաչու, փրկվել է: Ներկայումս փրկարարական գործողությանը մասնակցում են ամերիկացի եւ չապոնացի զինծառայողները: Երկու օդանավն էլ ամրակցված էին ԱՄՆ Իվակունի ծովային հետեւակի ավիաբազային, բախումը կարող էր տեղի ունենալ վերալիցքավորման ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները