Ֆրանսիայում վառելիքի հարկը չի բարձրացվի ամբողջ 2019 թվականի ընթացքում

11:04   06 Դեկտեմբեր 2018    210

Ֆրանսիայում վառելիքի հարկը չի բարձրացվի ամբողջ հաջորդ տարվա ընթացքում:

Դեկտեմբերի 5-ին այս մասին հայտնել Է բնապահպանության նախարար Ֆրանսուա դը Ռյուժին՝ ելույթ ունենալով BFM հեռուստաալիքի ուղիղ եթերում:

«Վառելիքի հարկի բարձրացումը չեղյալ Է հայտարարված ամբողջ 2019 թվականի համար»,- ասել Է նա:

Դեկտեմբերի 4-ին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել Է այն միջոցների մասին, որոնք կառավարությունը ձեռնարկում Է ի պատասխան «դեղին բաճկոնավորների» պահանջների: Մասնավորապես, նա հայտնել Է, որ վեց ամսով կհետաձգվի բենզինի եւ դիզելային վառելիքի լրացուցիչ հարկի սահմանումը, չեղյալ Է հայտարարվել ավտոմոբիլների տեխնիկական զննության արժեքի բարձրացումը, ժամանակավորապես սառեցված են ԷլեկտրաԷներգիայի եւ գազի սակագները:

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) դեկտեմբերի 5-ի երեկոյան հավանություն Է տվել կառավարության առաջարկած հարկային միջոցառումների փաթեթին: Այժմ այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը պետք Է հայտնի Սենատը (խորհրդարանի վերին պալատը):

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները