Զուրաբիշվիլին բացատրել Է, թե ինչու Է արարողությունը տեղի ունենալու Թելավիում

11:10   06 Դեկտեմբեր 2018    115

Վրաստանի նախագահ ընտրված Սալոմե Զուրաբիշվիլին խոստովանել Է, որ Թելավիում իր պաշտոնակալման արարողությունն անցկացնելու պատճառներից մեկն այն Է, որ այնտեղ ինքը տանուլ Է տվել ընտրությունները:

«Դիտարկվում Էր մի քանի սցենար, բայց ես առաջարկեցի Թելավին, քանի որ իմ ամբողջ ընտրարշավն այդ թեմայի շուրջն Էր. մենք պետք Է ոտքի կանգնեցնենք տարածաշրջանները, որպեսզի նրանք զարգանան:

Առանց տարածաշրջանների Վրաստանը չի զարգանա: Կարծում եմ՝ Թելավին շատ ճիշտ ընտրություն Է»,- ասել Է Զուրաբիշվիլին: Նա նաեւ ընդգծել Է, որ լինելու Վրաստանի ամբողջ բնակչության նախագահը: «Երկրորդ պատճառն այն բանի, թե ինչու ես ընտրեցի Թելավին, այն Է, որ Թելավին չքվեարկեց իմ օգտին:

Դա իմ տանուլ տված վայրերից մեկն Է, եւ դրանով իսկ ես ցանկանում եմ ցույց տալ, որ ես բոլորի նախագահն եմ, նաեւ նրանց, ովքեր չքվեարկեցին իմ օգտին»,- նշել Է Զուրաբիշվիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զուրաբիշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները