Բեռլինը գտնում է, որ ՄՓՀՀՊ պահպանումն այժմ կախված է բացառապես ՌԴ-ից

11:14   06 Դեկտեմբեր 2018    138

Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը մեծ նշանակություն ունի Եվրոպայում անվտանգության ապահովման համար, եւ Գերմանիայի կառավարությունը ողջունում է այն փաստը, որ ԱՄՆ-ն եւս մեկ անգամ դրա պահպանման հնարավորություն ընձեռնեց։

Այսպես է մեկնաբանել Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչի տեղակալ Ուլրիկե Դեմմերը Միացյալ Նահանգների որոշումը պայմանագրից դուրս գալը 60 օրով հետաձգելու մասին։

Եթե նշված ժամկետում Ռուսաստանը չսկսի պայմանագրով իր պարտավորությունների կատարումը, ապա Միացյալ Նահանգները այդ ժամանակ այդ պայմանագրով սահմանափակված չի զգա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն։

Բեռլինը նաեւ գտնում է, որ պայմանագրի պահպանումը այժմ կախված է բացառապես ՌԴ-ից։ Գերմանիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Ադեբարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ում դաշնակիցները միակարծիք են, որ Ռուսաստանը պայմանագիրը խախտում է, իսկ ամերիկյան կողմը մինչ այժմ այն պահպանել է։

Հնարավոր պատասխան միջոցների մասին հարցին այն դեպքում, եթե նշյալ ժամկետում ռուսական կողմից ոչ մի առաջընթաց չգրանցվի, կառավարության պաշտոնական ներկայացուցիչի տեղակալը նախընտրել է չպատասխանել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլին  


Վերնագիրի այլ պիտակները