Թբիլիսիում բերման Է ենթարկվել Վրաստանի նախագահի փեսան

11:29   06 Դեկտեմբեր 2018    174

Թբիլիսիում իրականացված հատուկ գործողության ընթացքում զենք պահելու մեղադրանքով բերման Է ենթարկվել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշիլիի խորթ աղջկա քաղաքացիական ամուսինը՝ Մինդիա Գոգոչուրին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին, հայտնել Է Rustavi2-ը:

Ընդամենը ոստիկանությունը բերման Է ենթարկել երկու մարդու: Հեռուստաալիքի տվյալներով՝ երբ սկսվել Է հատուկ գործողությունը, կասկածյալներն սկսել են բնակարանի պատշգամբից ցած նետել զենքը: Գոգոչուրին վարձակալել Էր Ամաշուկելի փողոցում գտնվող այդ բնակարանը:

Հատուկ գործողությունն անցկացվել Է գիշերը:
Գոգոչուրին առաջին անգամը չԷ, որ հայտնվում Է հասարակայնության ուշադրության կենտրունում: Հուլիսին նա հիվանդանոց Էր ընկել ոտքին դանակով հասցված երեք վերքով:

Ավելի վաղ՝ 2017 թվականի հունվարին, Գոգոչուրին հրազենային վերքեր Էր ստացել:

Գոգոչուրին Մաշո Չիչուայի՝ Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուայի դստեր քաղաքացիական ամուսինն Է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները