ՊՆ. Ադրբեջանը չի դիմել Ռուսաստանին «Бал-Э» համակարգեր գնելու համար

11:33   06 Դեկտեմբեր 2018    155

Վերջին օրերին ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, թե իբր Ադրբեջանը շահագրգռված է եղել «Бал-Э» հրթիռային համակարգերի ձեռքբերմամբ, սակայն, ռուսական կողմը նպատակահարմար չի համարել դրանց վաճառքը Բաքվին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ այդ համալիրները Ադրբեջանին չեն հետաքրքրել:

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք բանակցություններ չենք վարել «Бал-Э» հրթիռային համակարգեր գնելու շուրջ, մենք նույնիսկ նման մտադրություն չենք ունեցել:

Միաժամանակ հարկ է նշել, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածի անվտանգության ապահովման համար օգտագործվում են տարբեր առաջավոր պաշտպանական համակարգեր և հրթիռային համալիրներ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության դիրքորոշման պատճառով ռուսական կողմը որոշել է Ադրբեջանին չվաճառել «Бал-Э» հրթիռային համալիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱդրբեջանՊՆ  


Վերնագիրի այլ պիտակները