ԱՄԷ-ում բացվել Է աշխարհում առաջին լողացող սուպերմարկետը. Arabian Business

11:49   06 Դեկտեմբեր 2018    175

Աշխարհում առաջին լողացող սուպերմարկետն Է բացվել Դուբայի (Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) ափին՝ Ջումեյրայի շրջանում:

Ինչպես գրել Է Arabian Business հրատարակությունը, ձեռնարկիչ Մաջիդ ալ Ֆութթայմը խանութը Carrefour Bites and More բրենդի ներքո բացել Է Aqua Pod լաստի վրա, որը պատրաստ Է սպասարկելու բոլոր զբոսաշրջիկներին եւ Էմիրությունների բնակիչներին:

Շաբաթական վեց օր ժամը 10:00-ից մինչեւ 18:00-ն այն կընդունի պատվերներ եւ գնումները կհասցնի զբոսանավեր ու լողափեր: Ոչ մեծ եւ շարժունակ լողացող միջոցների տերերը կարող են ինքնուրույն հասնել «լաստի խանութ» եւ անհրաժեշտ ամեն ինչ ձեռք բերել լողացող գերվաճառատան պատուհանից:

Aqua Pod տախտակամածը շարժվում Է կուտակչային մարտկոցներով աշխատող շարժիչի հաշվին, որպեսզի նվազագույնի հասցնի շրջակա միջավային պատճառվող վնասը: Բացի դրանից, տախտակամածը հանդերձված Է ինովացիոն համակարգով, որը հավաքում Է ծովում գտնվող աղբը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄԷ  


Վերնագիրի այլ պիտակները