Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել վառելանյութի գներով որոշմանը

11:54   06 Դեկտեմբեր 2018    236

Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանության է արժանացրել վառելանյութի գների բարձրացումը սառեցնելու մասին կառավարության որոշումը, հայտնում է ТАСС-ը:

Կառավարության ներկայացրած հարկային միջոցների փաթեթի օգտին քվեարկել է 358 պատգամավոր, դեմ` 194-ը:

Հիշեցնենք, որ «Դեղին բաճկոններ» շարժման մասնակիցները մոտ երկու շաբաթ բողոքում էին բենզինի գների բարձրացման դեմ: Ֆրանսիայի իշխանությունը որոշեց զիջումների գնալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները