Մյուլերը դատախազությանն է փոխանցել Թուրքիայի օգտին լոբբինգի մասին փաստաթղթերը. NYT

12:12   06 Դեկտեմբեր 2018    174

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը Ալեքսանդրիայի (Վիրջինիա նահանգ) դատախազությանն է փոխանցել Թուրքիայի օգտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինի լոբբիստական գործունեության մասին փաստաթղթերը։

Դատախազությունը սկսել է փաստաթղթերում առկա տեղեկատվության քննությունը, հայտնում է The New York Times թերթը։

Թերթը վկայակոչում է իր աղբյուրին, որի խոսքերով՝ Ալեքսանդրիայի դատախազությունը ժամանակին Ֆլինի լոբբիաստական գործունեության մասին տվյալների նախնական քննություն է իրականացրել եւ արդյունքներն ուղարկել է Մյուլերին։ Վերջինս այդ հաշվետվությանը հավելել է ԱՄՆ նախագահի նախկին օգնականի ցուցմունքները եւ փաստաթուղթը կրկին ուղարկել է Վիրջինիա։

Ֆլինը նախագահի օգնականի պաշտոնը լքելուց հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունում գրանցվել է որպես օտարերկրյա գործակալ՝ նշելով, որ ներկայացնում է Անկարայի շահերը։ Նա խորհրդատվական ընկերություն ունի Flynn Intel Group անունով, որը զբաղվել է Թուրքիայի օգտին լոբբիստական գործունեություն ծավալելով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մյուլեր  


Վերնագիրի այլ պիտակները