Շվեյցարիայում երկու նոր նախարարի են ընտրել

13:11   06 Դեկտեմբեր 2018    137

Չորեքշաբթի Շվեյցարիայի խորհրդարանը ընտրել է երկրի կառավարության երկու նոր նախարարների եւ հաստատել 2019 թվականի նախագահին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ որոշումն ընդունվել է Շվեյցարիայի դաշնային ժողովի երկու պալատների համատեղ նիստում: 2019 թվականին Շվեյցարիայի նախագահը կլինի դաշնային խորհրդական Ուլի Մաուրերը, որը ղեկավարում է ֆինանսների դաշնային դեպարտամենտը:

Հունվարի 1-ին նա այս պաշտոնում կփոխարինի գործող նախագահ Ալենա Բերսեին: Մաուրերը Շվեյցարիայի ժողովրդական պահպանողական կուսակցության ներկայացուցիչ է եւ 2013 թվականին արդեն եղել է Շվեյցարիայի նախագահը: Նախագահի պաշտոնը հերթով զբաղեցնում են դաշնային խորհրդի (կառավարության) 7 անդամները:

Խորհրդարանն ընտրել է նաեւ երկու նոր դաշնային խորհրդականների՝ նախարարների: Շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգետիկայի եւ հաղորդակցության գործող նախարարն ու էկոնոմիկայի, կրթության եւ գիտության նախարարը ավելի վաղ հայտարարել էին, որ այս տարվա դեկտեմբերի 31-ին իրենք պաշտոնները կլքեն:

Քվեարկության արդյունքում ընտրվել է երկու կին: Այսպիսով հունվարի 1-ից Շվեյցարիան կպահպանի համեմատական գենդերային հաշվեկշիռը, քանի որ երկրի ղեկավարության 7 ներկայացուցիչների թվում երեքը կին կլինեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեյցարիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները