Facebook-ը դադարել է աշխատանքի համար լավագույն վայրը լինել

13:26   06 Դեկտեմբեր 2018    119

Glassdoor-ի նոր դիտարկումը ցույց է տվել, որ Facebook-ը դադարել է ամերիկացիների համար աշխատանքի լավագույն վայրը լինելուց։

Այս տարի Facebook-ը լավագույն աշխատատեղերի վարկանիշային ցուցակում առաջին տեղից հայտնվել է 7-րդ տեղում, իսկ վարկանիշային ցուցակի առաջատարը Zoom Video Communications ընկերությունն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Glassdoor-ը իր վարկանիշային ցուցակը կազմելիս հիմնվում է 8 տարբեր գործոնների վրա, այդ թվում՝ կյանքի ու աշխատանքի հավասարակշռությունը, վերին ղեկավարության կարգավիճակը, ֆինանսական առավելությունները եւ այլն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները