Մասքը ցուցադրել Է Falcon 9-ի առաջին աստիճանի օվկիանոս ընկնելու տեսագրությունը - VIDEO

13:41   06 Դեկտեմբեր 2018    101

Falcon 9 տանող հրթիռի առաջին աստիճանն ընկել Է Ատլանտյան օվկիանոսը:

Այս մասին Twitter-ում հայտնել Է SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը: Նա նաեւ զետեղել Է այն խցիկից արված տեսագրությունը, որն ամրացված Է եղել աստիճանի կորպուսին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Շարժիչները հրթիռի պտույտը կայունացրել են ճիշտ ժամանակին, ուստի այն վնասվածքներ չի ստացել ջրԷջք կատարելիս: Նավերը Falcon-ին փրկելու ճանապարհին են»,- պատմել Է ձեռնարկիչը:

Հրթիռն արձակվել Է դեկտեմբերի 5-ին Ֆլորիդայում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հենակայանից Dragon տիեզերանավով, որը պետք Է միջազգային տիեզերակայան հասցնի պարեն եւ նյութեր գիտական աշխատանքների եւ փորձերի համար:


Hayatsk.info

Հեշթեգներ: Falcon-9   SpaceX  


Վերնագիրի այլ պիտակները