Կանադայում ձերբակալվել Է HT-ի գլխավոր ֆինանսական տնօրենը

13:59   06 Դեկտեմբեր 2018    84

Կանադան ձերբակալել Է Չինաստանի Huawei Technologies ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Վանչժոու Մենին, որին սպառնում Է արտահանձնում ԱՄՆ՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի առեւտրական պատժամիջոցների խախտման կասկածանքով:

Այդ մասին հայտնել Է The Globe and Mail-ը: «Վանչժոու Մենը ձերբակալվել Է դեկտեմբեի 1-ին Վանկուվերում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ-ը խնդրում Է նրա արտահանձնումը: Գրավի շուրջ ունկնդրումը նշանակված Է ուրբաթ օրը»,- հրատարակությանը հայտնել Է արդարադատության դեպարտամենտի ներկայացուցիչ Այան Մաքլեոդը:

Ճշտվում Է, որ Մենը Huawei Technologies-ի վարչության փոխնախագահն Է եւ վերջինիս հիմնադիր Ռեն Չժենֆեյի հիմնադիրի դուստրը: Վանկուվերում նրա ձերբակալումը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի իշխանությունների խնդրանքով:

Թերթի՝ ձերբակալմանն իրազեկ աղբյուրը հայտնել Է, որ ԱՄՆ-ի իրավապահ մարմինները պնդում են, որ Վանչժոու Մենը փորձել Է խույս տալ Իրանի դեմ ԱՄՆ-ի առեւտրական բռնարգելքից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա   Huawei  


Վերնագիրի այլ պիտակները