CNN-ն հայտնել է, թե Թրամփը որ փաստաթղթից պետք է վախենա

14:14   06 Դեկտեմբեր 2018    92

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա շրջապատը պետք է սարսափի մատնվեն Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի դեմ դատարանի համար ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի 13-էջանոց եզրակացության մեկ արտահայտությունից, նշում է CNN հեռուստաալիքը:

Փաստաթղթում, մասնավորապես, նշված է «կառավարությանը զգալի օգնություն ցույց տալու» մասին՝ այս արտահայտության կարեւորությունն է մատնացույց անում հեռուստաալիքը: Ֆլինը կարող է առանցքային տարր լինել Մյուլերի քննության մեջ, որն անցկացվում է 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանին վերագրվող միջամտության գործով, կարծում է CNN-ն:

Թրամփի նախկին խորհրդականը ԱՄՆ նախագահի առաջին ենթական է, ով իրեն մեղավոր է ճանաչել եւ համագործակցել դատախազ Մյուլերի հետ: Ֆլինն իրեն մեղավոր է ճանաչել 2017 թվականի դեկտեմբերի 1-ին: Նա այս ընթացքում ԱՄՆ հատուկ դատախազի խմբին հանդիպել է 19 անգամ:

Hayatsk.info

Հեշթեգներ: CNN  


Վերնագիրի այլ պիտակները