Samsung-ը ներկայացրել է 5G-սմարթֆոնի նախատիպը

14:21   06 Դեկտեմբեր 2018    83

ԱՄՆ Հավայի նահանգում անցկացված Snapdragon Technology համաժողովում ներկայացվել է 5-րդ սերնդի բջջային կապի ցանցերի համար նախատեսված ամենաարագագործ սմարթֆոններից մեկի նախատիպը:

Այդ մասին հաղորդել է տեխնիկայի ոլորտում նորույթների գծով մասնագիտացած Cnet.com հարթակը:

Համաժողովի ժամանակ քննարկվել են 5G ցանցերի ստեղծման ծրագրերը, մասնավորապես՝ Verizon և AT&T բջջային օպերատորները համաժողովի սրահում ցուցադրական նպատակներով միկրոցանցեր են տեղադրել, իսկ Samsung ընկերությունը ներկայացրել է 5G ցանցերի համար նախատեսված սմարթֆոնի առաջին գործող նախատիպը:

Լրագրողներին հնարավորություն է տրվել միայն սմարթֆոնը դիտելու՝ առանց փորձարկման:

Ինչպես նշում է հարթակը՝ հինգերորդ սերնդի բջջային ցանցերը 10-ից 100 անգամ կարագացնեն տեղեկատվության փոխանցումը, սմարթֆոնները կկարողանան ավելի արդյունավետ օգտագործել հավելվածները՝ այդ թվում հավելյալ իրականության տեխնոլոգիաների հիման վրա ստեղծվածները:

5G ցանցերը նաև ինքնակառավարվող մեքենաների և ճանապարհային երթևեկությունը կառավարող համակարգերի միջև հաղորդակցման հնարավորություն կընձեռեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Samsung  


Վերնագիրի այլ պիտակները