Մոսկվայում դանակով զինված աշակերտը սպառնում է ինքնասպան լինել. ոստիկանությունը բանակցում է նրա հետ

14:35   06 Դեկտեմբեր 2018    111

Մոսկվայի հարավարևելյան հատվածում 16-ամյա աշակերտը դպրոց է գնացել դանակով զինված ու սպառնում է ինքնասպան լինել:

Ինչպես նշում է tass.ru-ն, դասասենյակներից մեկում փակված դեռահասի հետ այժմ բանակցում են դեպքի վայր ժամանած իրավապահները:

Իրավապահների փոխանցմամբ՝ սկզբում աշակերտը դանակով սպառնացել է ուսուցիչներին: «Քաղաքի հարավարևելյան մասում աշակերտը դանակով զինված է գնացել դպրոց: Սկզբում նա սպառնում էր ուսուցիչներին, իսկ հիմա սպառնում է ինքնասպան լինել»,-պատմել է գործակալության զրուցակիցը:

Իրավապահ մարմինները ներկայացնող աղբյուրը չի բացառել, որ տղայի արարքի համար կարող էր դրդապատճառ լինել ցածր գնահատականը: Նշվում է նաև, որ աշակերտը բարեկեցիկ ընտանիքից է: Աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են դպրոցից:

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները