Մեյը հնարավոր է համարել Brexit-ից հրաժարվելը

14:54   06 Դեկտեմբեր 2018    118

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտնել է, որ օրենսդիրները ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու գործարքի վերաբերյալ երեք տարբերակ ունեն՝ հաստատել նախկինում ձեռք բերված համաձայնագիրը, առանց համաձայնագրի դուրս գալ ԵՄ կազմից կամ հրաժարվելBrexit-ից, հայտնում է Reuters-ը:

«Կա երեք տարբերակ: Առաջինը՝ համաձայնագրով լքել ԵՄ-ն, մյուս երկուսը՝ առանց համաձայնագրի դուրս գալ ԵՄ կազմից կամ հրաժարվել Brexit-ից», — ասել է Մեյը:

Նա խուսափել է այն հարցի պատասխանից, թե ԵՄ-ից դուրս գալու համաձայանգրից հրաժարվելու դեպքում որն է նրա պահեստային տարբերակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները