Մեծ Բրիտանիան կդադարեցնի ներդրողի «ոսկե այցագրերի» հանձնումը

15:43   06 Դեկտեմբեր 2018    120

Մեծ Բրիտանիան դեկտեմբերի 7-ից դադարեցնում է այսպես կոչված «ոսկե այցագրերի» հանձնման ծրագրի գործողությունը, որոնք օտարերկրացի ներդրողներին իրավունք են տալիս կեցության վկայագիր սանալ երկրում:

Դրանք ամենից շատ ունեն ռուսաստանցիներն ու չինացիները: Որոշումը բացատրվում Է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարով հղում անելով BBC-ին:

Tier 1 ներդրողի այցագիրը հայտնվել Է 2008 թվականին՝ Եվրամիության սահմաններից դուրս բնակվող հարուստ մարդկանց Բրիտանիա բերելու նպատակով:

Այդ այցագիրն ստանալու համար անհրաժեշտ Էր առնվազն 2 միլիոն ֆունտի ներդրում կատարել երկրի տնտեսությունում. որպես կանոն, դա արտահայտվում Է Բրիտանիա տեղափոխվելուց հետո առաջին երեք ամսում պետական արժեթղթերի կամ տեղական ընկերությունների բաժնետոմսերի գնմամբ: Բայց ծրագիրն սկսեցին քննադատել այն երկյուղների պատճառով, որ դա կօգտագործեն փողերի լվացման համար:

Կառավարությունում խոստացել են, որ «ոսկե այցագրերը» կսկսեն վերստին տալ այն բանից հետո, երբ ֆինանսների ծագումն ստուգելու համակարգ հայտնվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները