ԵԱՀԿ-ն պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ազովի ծովի իրադրությունը կարգավորելու համար

16:06   06 Դեկտեմբեր 2018    130

Եվրակազմակերպությունը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ազովի ծովի իրադրությունը կարգավորելու գործում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը:

«Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ եւ երկարաժամկետ լուծման ձգտումը ԵԱՀԿ-ի գերակայություններից մեկն է: Ես անհանգստացած եմ վերջերս տեղի ունեցած իրադարձություններից, ես կողմերին կոչ եմ անում լինել զուսպ եւ իրենց տարաձայնությունները լուծել դիվանագիտական ուղիներով:

ԵԱՀԿ-ն կտրամադրի իր միջնորդությունը եւ բախումների կանխման միջոցները՝ այդ լարվածությունների թուլացման համար»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Եվրակազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում, որը դեկտեմբերի 6-ին բացվել է Միլանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԱՀԿ  


Վերնագիրի այլ պիտակները