Հալեպում պատերազմից հետո վերականգնվել է 130 դպրոց

16:17   06 Դեկտեմբեր 2018    203

Հալեպի իշխանությունները 130 դպրոց են վերականգնել քաղաքի ազատագրված շրջաններում և 340 կրթական հաստատություն՝ նահանգի արևելյան մասում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:

«Ազատագրված շրջաններում վերականգնվել ու բացվել է 130 դպրոց, ևս 340 դպրոց՝ նահանգի արևելյան մասում: Ընդամենը Հալեպի նահանգում այժմ գործում Է 1349 դպրոց», - ասել է զրուցակիցը:

Հանրակրթական հաստատությունների շենքերի մի մասը պատերազմի ժամանակ հիմնովին ավերվել էր:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հալեպ  


Վերնագիրի այլ պիտակները