Փարիզում անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակել են Սորբոնի համալսարանը

16:24   06 Դեկտեմբեր 2018    128

Սորբոնի հայտնի ֆրանսիական համալսարանի կենտրոնական շենքը, որը գտնվում Է Լատինական թաղամասում, փակվել Է անվտանգության միջոցառումների շրջանակում:

«Սորբոնի շենքը դեկտեմբերի 6-ին սովորողների ու ամբողջ անձնակազմի համար փակ Է համալսարանի ռեկտորատի որոշմամբ»,- ասված Է կրթական հաստատության Twitter-ում:

Europe 1 ռադիոկայանը նշում Է, որ համալսարանի գլխավոր շենքի փակման որոշումն ընդունվել Է այն բանից հետո, երբ մի խումբ ակտիվիստներ փորձել են ներխուժել Սորբոնի տարածք:

«Օբյեկտը փակվել Է որպես անվտանգության միջոց, պարապմունքները չեղյալ են հայտարարված»,- ընգգծել են համալսարանի ղեկավարությունում: Սորբոնը Ֆրանսիայի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը չԷ, որի աշխատանքը դեկտեմբերի 6-ին դժվարացել Է:

Մի քանի այլ համալսարաններում, ինչպես նաեւ դպրոցներում ակտիվիստները նույնպես փորձել են բողոքի ակցիաներ կազմակերպել՝ արգելափակելով հաստատությունների մուտքը: Այսօրինակ ակցիաները հաճախացել են «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքների ֆոնին, որին ուսանողներն այդ կերպ աջակցություն են հայտնում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները