Մամեդյարով. Մենք կարողացանք առաջին անգամ Հայաստանի հետ համաձայնեցնել հայտարարությունը

19:53   06 Դեկտեմբեր 2018    155

«Նախօրեին Միլանում կայացել են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ իմ հանդիպումները:

Դրանք շատ ինտենսիվ խորհրդատվություններ էին, շատ կարևոր տեսակետներ են փոխանակվել: Ես այդ հանդիպումները շատ օգտակար եմ համարում»:
Այդ մասին Միլանում՝ ԵԱՀԿ երկրների ԱԳ Նախարարների ամենամյա նիստում հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը

ԱԳՆ ղեկավարի խոսքով, երկար տարիների ընթացքում առաջին անգամ կողմերը կարողացել են համաձայնեցնել՝ հանդիպման արդյունքներով հայտարարության տեքստը:

«Հաջորդ տարի մենք պետք է բեկում մտցնենք կարգավորման գործընթացում, որպեսզի ավելացնենք՝ տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հաստատման հնարավորությունները», հավելել է Է.Մամեդյարովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Մամեդյարով  


Վերնագիրի այլ պիտակները