Օգտատերերը ծաղրել են Թիլերսոնի հիմարության մասին Թրամփի հայտարարությունը

20:04   08 Դեկտեմբեր 2018    125

Twitter-ի օգտատերերը ծաղրել են նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հիմարության եւ ծուլության մասին Թրամփի հայտարարությունը։

Այսպես, ամերիկյան կատակերգու Մազ Ջոբրանին Թրամփի մեկնաբանությանը հավելել է․ «Որովհետեւ դու գիտես ինչ է նշանակում խցանի պես բութ լինել․․․»։

Եւս մի կատակերգու ԷՆդի Քինդլերը գրել է․ «Դուք երբեւէ մտածե՞լ եք այն մասին, որ ուրիշներին վիրավորելու ձեր մշտական ցանկությունը ցուցանիշն է այն բանի, որ դուք ինքներդ վստահ չեք ձեր ինտելեկտի վրա։ Իհարկե՝ ոչ, չէ որ դուք ապուշ եք»։

Օգտատերերից մեկը նկատել է, որ Թրամփը, ով «շապիկով» է ծնվել, հաստատ չգիտի, թե ծանր աշխատանքն ինչ է, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները