Բողոքի ակցիա Բագրատաշենում

17:03   08 Հունվար 2019    522

Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի Բագրատաշեն բնակավայրում շուրջ մեկ տասնյակ երիտասարդներ բողոքի ակցիա են նախաձեռնել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը:

Պարանյանի խոսքով՝ նրանք փակել են համայնքապետարանի մուտքը եւ պահանջում են գյուղի վարչական ղեկավար ՀՀԿ-ական Արկադի Մակյանի հրաժարականը: Պարանյանը նաեւ նշում է, որ սա կազմակերպել է ավագանու անդամներից մեկը:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները