Զիմբաբվեի նախագահը կայցելի Ադրբեջան

10:40   09 Հունվար 2019    542

Զիմբաբվեի նախագահ Էմմերսոն Մնանգագվան մտադիր է այցելել Ադրբեջան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է նախագահի մամլո քարտուղար Ջորջ Ջարամբան:

Էմմերսոն Մնանգագվան նաեւ կայցելի Ռուսաստան, Բելառուս եւ Ղազախստան, ինչպես նաեւ կմասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին:

«Ադրբեջանն ու Ղազախստանը հարուստ ածխաջրածինների պաշարներով արագ զարգացող երկրներ են եւ շահագրգռված են նաեւ էներգետիկ եւ զբոսաշրջության առումով», - ասել է Ջ.Ջարամբան:

Նախագահի մամուլի խոսնակը նաեւ նշել է, որ Զիմբաբվեն հույս ունի համագործակցել Ադրբեջանի հետ ծխախոտի արդյունաբերության եւ շինարարության ոլորտում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները