Խորհրդարանը սահմանափակեց «առանց գործարքի» ԵՄ-ից դուրս գալու ֆինանսավորումը

10:57   09 Հունվար 2019    438

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտպանել է ուղղումները ֆինանսների մասին օրինագծում, որոնք սահմանափակում են առանց հատուկ պայմանագրի Եվրամիությունից դուրս գալու նախապատրաստման ծախսերը: Կողմ է քվեարկել 303 խորհրդարանական, դեմ՝ 296-ը:

Ենթադրվում է, որ դուրս գալու նման մոդելին դեմ են արտահայտվել պահպանողականների կուսակցության անդամները՝ չնայած իրենց վարչապետի ծրագրին: Ֆինասների նախարար Ռոբերտ Ջենրիկը հայտարարութուն է արել այդ կապակցությամբ եւ ընդգծել, որ Մեծ Բրիտանիան այսպես թե այնպես մարտի 29-ին դուրս կգա Եվրամիության կազմից:

Խորհրդարանիը, նրա կարծիքով, հասավ այն բանին, որ երկիրն ավելի վատ կպատրաստվի դուրս գալուն: Brexit-ի հարցերով փոխնախարար Մարտին Քալլանանը նախօրյակին հայտարարել է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) անշրջելի գործընթաց է: Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ն լքի 2019 թվականի մարտի 29-ին:

Հոկտեմբերին բրիտանական կառավարությունը եւ ԵՄ-ն երկար ամիսներ տեւած բանակցություններից հետո պայմանավորվեցին այն համաձայնագրի տեքստի շուրջը, որը սահմանում էր դուրս գալու պայմանները: Բայց արդեն դեկտեմբերին բրիտանական իշխանությունները հայտարարեցին առանց համաձայնագրի Brexit-ին նախապատրաստվելն ակտիվացնելու մասին, համաձայնագիր, որը մինչ այժմ խորհրդարանը չի վավերացրել: «Մենք ԵՄ-ի կազմից դուրս կգանք այս տարվա մարտին»,- ասել է Քալլանանը Բրյուսելում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե շրջելի է արդյոք Brexit-ը:

Նա հավաստել է, որ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում քվեարկությունը կկայանա «հաջորդ շաբաթ»: Վարչապետ Թերեզա Մեյն ավելի վաղ հայտարարել է, որ դա տեղի կունենա հունվարի 14-ին կամ 15-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները