Ադրբեջանական բանակում՝ Հունվարի 20-ի ողբերգության տարելիցի հետ կապված միջոցառումներ կանցկացվեն

16:07   09 Հունվար 2019    384

Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի կարգադրությամբ հաստատված՝ «Հունվարի 20-ի ողբերգության 29-րդ տարելիցի անցկացման հետ կապված միջոցառումների ծրագրի» համաձայն`պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը՝ ադրբեջանական բանակում մի շարք միջոցառումներ անցկացնելու մասին հանձնարարական է տվել:

Այս մասին Hayatsk.info-ն հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:

Նախատեսված են՝ Առանձին համազորային բանակում, միավորումներում, զորամասերում և հատուկ ռազմական դպրոցներում կլոր սեղաններ», խորհրդաժողովների, հավաքների և հատուկ դասընթացների անցկացնելը, գրքերի և նկարների ցուցահանդեսների կազմակերպում, ինչպես նաև Հազի Ասլանովի անվան Սպայի կենտրոնական տան, Նախչըվանի և Գյանջայի կայազորի սպաների տան կոլեկտիվների մասնակցությամբ՝ ողբերգությանը նվիրված ֆիլմերի և վավերագրական ֆիլմերի, ներկայացումների ցուցադրում:

Միջոցառումների շրջանակներում նախատեսվում է՝ շեհիդների և ականատեսների ընտանիքների անդամների հանդիպումներ անցկացնել զորամասերի անձնակազմի հետ, ինչպես նաև այցելություններ՝ հայրենիքի ազատության, անկախության և տարածքային ամբողջականության համար զոհվածների հիշատակին կանգնեցված հուշահամալիրներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները