Կոպենհագենը կընդլայնվի արհեստական կղզիներով

12:53   10 Հունվար 2019    410

Դանիայի կառավարությունն աջակցել է Կոպենհագենի հարավում գտնվող ինը արհեստական ​​կղզիների շինարարությանը՝ ներկայումս գործող արդյունաբերական տարածքի կողքին՝ երկրի բիզնեսի զարգացման նոր ծրագրի շրջանակներում:

Ինչպես սպասվում է, դա կօգնի ներդրումներ ներգրավել մայրաքաղաքի տնտեսության մեջ: Կլաստերի ընդհանուր տարածքը կկազմի 3 միլիոն քառակուսի մետր: Նոր արդյունաբերական գոտում նախատեսվում է տեղակայել 380 ընկերություն եւ ստեղծել 12 հազար աշխատատեղ, հաղորդում է Euronews-ը:

Այնուամենայնիվ, նախագիծը լուրջ քննադատության է ենթարկվում մայրաքաղաքից դուրս, որտեղ մի քանի միլիոն քառակուսի մետր կոմերցիոն տարածք եւս պատրաստ է շինարարության:

Կոպենհագենի իշխանությունների կարծիքով, Holmene նախագիծը կդառնա Հյուսիսային Եվրոպայում ամենախոշոր եւ ամենանորարար արդյունաբերական գոտիներից մեկը: Արհեստական ​​կղզիների շինարարությունը նախատեսվում է սկսել 2022 թ.-ին, իսկ 2040 թ.-ին ծրագիրը կարող է լիովին ավարտված լինել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոպենհագեն  


Վերնագիրի այլ պիտակները