ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ ապրանքաշրջանառությունն առաջին անգամ գերազանցել Է 100 մլրդ դոլարը

14:37   10 Հունվար 2019    395

Ռուսատանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն անցած տարվա դեկտեմբերի կեսերին առաջին անգամ գերազանցել Է 100 մլրդ դոլարը:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը:

Նրա խոսքով՝ այդ թիվը «պատմական ռեկորդ» Է դարձել: Վերջնական տվյալները կհրապարակվեն ավելի ուշ:

Գաո Ֆենն ընդգծել Է, որ Ռուսաստանը Չինաստանի հիմնական առեւտրական գործընկերների շարքում առաջին տեղն Է զբաղեցնում ապրանքաշրջանառության աճի դինամիկայով: Պեկինը շարունակում Է մնալ Մոսկվայի խոշորագույն առեւտրական գործընկերը, իր հերթին Ռուսաստանն այդ ցուցանիշով տասներորդ տեղն Է զբաղեցնում Չինաստանի գոծընկերների շարքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   ՉԺՀ  


Վերնագիրի այլ պիտակները