ՌԴ-ի հետ հարաբերություններում գրեթե բոլոր խնդիրները լուծվել են. Լուկաշենկո

14:48   10 Հունվար 2019    439

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՌԴ-ի հետ հարաբերություններում գրեթե բոլոր խնդիրները լուծվել են քիչ թե շատ ընդունելի տարբերակով, հայտնում է БЕЛТА-ն:

Նման հայտարարություն արվել է 2019-ին` երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերով խորհրդակցության ժամանակ:

«Կան փոքր հարցեր, որոնց մասին մենք միշտ ասել ենք ռուսաստանցիներին, դա առնչվում է ՌԴ շուկաներ մեր գյուղատնտեսական, մթերային և այլ ապրանքների մատակարարմանը: Սակայն դրանք կրիտիկական բնույթի չեն»,- ասել է Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները