Իսպանիայի երեսուն նահանգներում եղանակային տագնապ Է հայտարարված ցրտելու պատճառով

15:51   10 Հունվար 2019    413

Իսպանիայի Պետական օդերեւութաբանական գործակալությունը հունվարի 10-ին թագավորության 30 նահանգներում եղանակային տագնապ Է հայտարարել ցածր ջերմաստիճանների եւ սաստիկ քամու պատճառով:

Այդ մասին, ասված Է գերատեսչության կայքում:

Տարածաշրջանների մեծ մասում տագնապի աստիճանը բարձրացվել Է մինչեւ «դեղին» (վտանգ), այնուամենայնիվ, մի քանի նահագներում այն բարձրացվել Է մինչեւ «նարնջագույն» (մեծ վտանգ): Սպասվում Է, որ օրվա ընթացքում ջերմաչափի սյունը կարող Է իջնել մինչեւ մինուս 10 աստիճան, իսկ քամու պոռթկումը կգերազանցի վայրկյանում 22 մետրը:

Ըստ կանխատեսումների՝ երկրում ցածր ջերմաստիճանները կպահպանվեն մինչեւ հանգստյան օրերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները