Թբիլիսիի կենտրոնում ոսկերչական խանութից մի քանի հազար լարի են գողացել

16:05   10 Հունվար 2019    328

Թբիլիսիի կենտրոնում անհայտ անձինք թալանել են ոսկերչական զարդերի խանութը, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը:

Կողոպուտը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Պեկինի փողոցում: Չարամիտները ներխուժել են Franco Fontana ցանցի մասնաճյուղ։ Անվտանգության տեսախցիկները արձանագրել են երեք տղամարդու: Խանութից նրանք մեծ քանակության զարդեր են տարել, որոնց արժեքը մի քանի հազար լարի է կազմում: Վնասի ճշգրիտ չափը կպարզվի ավելի ուշ:

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել «կողոպուտ» հոդվածով: Ներկա պահին դեպքի վայրում քրեական փորձագետներն են շարունակում աշխատել: Ոստիկանությունն արդեն առգրավել է հսկողության տեսախցիկների ձայնագրությունները եւ հարցաքննել աշխատակիցներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները