Toyota-ն ԱՄՆ-ից 1,3 մլն ավտոմեքենա է հետ կանչում

21:33   16 Հունվար 2019    535

Toyota ճապոնական ավտոարտադրողը ԱՄՆ-ից 1,3 մլն ավտոմեքենա Է հետ կանչում՝ փոխարինելու Takata ճապոնական ընկերության արտադրության անվտանգության բարձիկները:

Նրա տվյալներով՝ ընդամենն ընկերությունը պլանավորում Է 1,7 մլն ավտոմեքենա հետ կանչել Հյուսիսային Ամերիկայից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում Է, որ Takata-ի արտադրած անվտանգության բարձիկները կարող են բացվել շատ մեծ թափով եւ պլաստիկի ու մետաղի կտորներով հարվածել վարորդին եւ ուղեւորներին:

NBC-ի տվյալներով՝ նմանօրինակ միջադեպերի պատճառով ամբողջ աշխարհում 23 մարդ Է զոհվել, հարյուրավորները վերքեր են ստացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Toyota  


Վերնագիրի այլ պիտակները