Ռոբերտ Դե Նիրոն ԱՄՆ նախագահին «ռասիստ» է անվանել

16:37   10 Հունվար 2019    289

Ամերիկացի հայտնի դերասան Ռոբերտ Դե Նիրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իսկական «ռասիստ» է անվանել և հայտարարել, որ նա երկիրը տանում է դեպի ֆաշիզմ։

The Guardian-ի հետ զրույցում Դե Նիրոն նշել է. «Թրամփը հիանում է սպիտակ ռասայով, դա նրա (Թրամփի) մոտ միշտ է եղել, բայց հիմա իրավիճակը վատթարացել է»։

Դերասանի խոսքով՝ Թրամփի վրա չի ազդել այն հանգամանքը, որ նա ծնվել է Նյու Յորքում, որտեղ տարբեր ազգությունների մարդիկ են ապրում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռոբերտ-Դե-Նիրո  


Վերնագիրի այլ պիտակները