Օդաչուն թույլատրել է իր կնոջը թռիչքի ժամանակ նստել օդաչուների խցում, ինչի պատճառով կարող է կորցնել աշխատանքը

16:45   10 Հունվար 2019    352

Չինաստանում ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է ինքնաթիռի հրամանատարի աշխատանքը և տուգանել նրան, քանի որ նա իր կնոջը թռիչքի ընթացքում թույլատրել է նստել օդաչուների խցում, հաղորդում է South China Morning Post-ը:

Donghai ավիաընկերության հայտարարության մեջ նշում է, որ տղամարդը իր կնոջ համար երկու չվերթի տոմս է գնել և թռիչքի ժամանակ նրան թույլատրել նստել օդաչուների խցում:

«Չենը չարաշահել է իր լիազորությունները, խախտել է անվտանգության կանոնները և գործել՝ անտեսելով ուրիշների խորհուրդը»,- հայտարարել են ընկերությունում:

Արդյունքում օդաչուի թռիչքները կասեցվել են վեց ամիս ժամկետով և տուգանել 1770 դոլարով: Նրա գործընկերներին, մասնակցության համար, տուգանել են 885 դոլարով և աշխատանքից հեռացրել 15 օրով:

2018 թ.-ի ամռանը EasyJet-ի օդաչուները հեռացվել են աշխատանքից՝ թռիչքի ժամանակ օդաչուների խցում զվարճանալու և այն Snapchat-ով հեռարձակելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները