Պենտագոնի ղեկավարը խիստ բացասաբար է արտահայտվել F-35-ի մասին

17:16   10 Հունվար 2019    348

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փատրիկ Շանահանը Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կայացած հանդիպումների ընթացքում բազմիցս անպարկեշտ արտահայտություններ Է թույլ տվել հինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչի վերաբերյալ:

Այդ մասին, Politico-ին հայտնել Է մի աղբյուր: Մասնավորապես, հրատարակության զրուցակցի խոսքով՝ պաշտոնյան հայտարարել Է, որ F-35 Lightning II-ը «վրիպել Է»:

Շանահանը, որն ավելի վաղ տնօրինել Է Boeing 767 եւ Boeing 757 ինքնաթիռների արտադրության ծրագրերը, հրատարակության տեղեկատվության համաձայն՝ հայտարարել Է, թե Boeing կորպորացիան ավելի լավ գլուխ կբերեր հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման գործը, քան Lockheed Martin-ը:

F-35 Lightning II ընտանիքը մշակվել եւ 2001 թվականից թողարկվում Է ԱՄՆ-ի Lockheed Martin ընկերության կողմից: JSF (Joint Strike Fighter) ծրագրի շրջանակներում, որը ենթադրում Է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների չորրորդ սերնդի կործանիչների փոխարինում F-35 Lightning II-ով, շուրջ չորս հազար ինքնաթիռների մշակման, արտադրության ու սպասարկման եւ այդ նպատակով պահանջվող ենթակառուցվածքի համար պլանավորվում Է ծախսել մինչեւ 1,5 տրիլիոն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պենտագոն  


Վերնագիրի այլ պիտակները