Չինաստանում երիտասարդն iPhone գնելու համար վաճառել է երիկամը և հաշմանդամ դարձել

18:27   10 Հունվար 2019    248

Չինաստանում երիտասարդը «սև շուկայում» վաճառել է երիկամը՝ iPhone-ն գնելու համար:

Այժմն նա դարձել է հաշմանդամ, քանի որ տառապում է երիկամային անբավարարությունից, գրում է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել 2011 թվականին: Այն ժամանակ 17-ամյա դեռահասը շատ էր ցանկանում գնել iPhone 4 և iPad 2, սակայն ծնողները նման թանկարժեք նվերի գումար չունեին: Այդ ժամանակ տղան համացանցի միջոցով գտել է օրգաններ վաճառողների: Տղան՝ երիկամը հեռացնելու համար այլ նահանգ է մեկնել և ենթարկվել վիրահատության:

Արդյունքում նա ստացել է 22 հազար յուան և գնել գաջեթը:

Երիտասարդի ուրախությունը երկար չի տևել. նրա մոտ երիկամային անբավարարություն է սկսվել, իսկ որոշ ժամանակ անց միակ երիկամը սկսել է չգործել:

Ամենօրյա հեմոդիալիզի հետևանքով տղան գամված է անկողնուն, իսկ վիրահատությունից 7 տարի անց ապրում է պետական նպաստով և մշտական խնամքի կարիք ունի:

Իրավապահները հայտնաբերել են երիկամի հեռացման մեջ ներգրավված անձանց: Բժիշկները դատապարտվել են 3 տարի ազատազրկման, իսկ միջնորդները՝ 5:

Դեռահասի ընտանիքը ստացել է 1,47 միլիոն յուան փոխհատուցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները