Եվրոգոտում գործազուրկների թիվը նվազել է

17:50   10 Հունվար 2019    291

Անցյալ տարվա նոյեմբերին եվրոգոտում գործազրկությունը նվազել էր մինչեւ 7,9 տոկոսով՝ 2008 թվականից սկսած առաջին անգամ 8 տոկոսից ցածր նիշի իջնելով:

Եվրամիության ընդհանուր ցուցանիշը կազմել է 6,7 տոկոս: Սա 2000 թվականի հունվարից նվազագույնն է:

Այս տվյալները հրապարակել է Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալությունը, հայտնում է «Euronews»-ը:

Գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Չեխիայում, Գերմանիայում եւ Նիդեռլանդներում: Ամենաբարձրը՝ Իսպանիայում եւ Հունաստանում:

2018 թվականի նոյեմբերի ԵՄ 28 պետություններում գործազուրկ է եղել 16,5 մլն տղամարդ ու կին: Եվրոգոտում՝ 13 մլն:

Աշխատանք դժվար են գտնում մինչեւ 25 տարեկան եվրոպացիները: Բնակչության այս կարգի շրջանում գործազրկության մակարդակը նոյեմբերին կազմել է ԵՄ-ում 15 տոկոս եւ գրեթե 17 տոկոս եվրոգոտում:

Առավել ծանր վիճակում են հայտնվել Հունաստանում, Իսպանիայում եւ Իտալիայում բնակվող երիտասարդները, որտեղ երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը 30 տոկոսից անցնում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները