Եվրամիությունը ներկայացուցիչներ չի ուղարկի Մադուրոյի պաշտոնակալման արարողությանը

17:57   10 Հունվար 2019    301

Եվրամիությունը եւ հանրակցության անդամ երկրներն իրենց ներկայացուցիչներին չեն ուղարկի Վենեսուելայի վերընտրված նախագահ Նիկոլայ Մադուրոյի պաշտոնակալման արարողությանը:

Այդ մասին հայտարարել է Մայա Կոսյանչիչը՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչը:

Մադուրոյի նոր նախագահական ժամկետն սկսվում է հունվարի 10-ին, այն կտեւի մինչեւ 2025 թվականը: Ավելի վաղ «Լիմայի խմբի» (Ամերիկայի 12 պետություններ) բոլոր երկրները, բացի Մեքսիկայից, հայտարարել են, որ չեն ընդունում Մադուրոյի նոր ժամկետի օրինականությունը եւ նրանից պահանջում են նոր ընտրություններ նշանակել, իսկ մինչ այդ իշխանությունը փոխանցել խորհրդարանին: Արգենտինան մտնում է «Լիմայի խմբի» մեջ, Էկվադորը չի մտնում:

«ԵՄ-ն եւ նրա անդամ երկրներն այսօր չեն մասնակցի պաշտոնակալման արարողությանը: ԵՄ-ն, այդուհանդերձ, կշարունակի քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով աջակցել Վենեսուելայում ճգնաժամի խաղաղ քաղաքական եւ ժողովրդավարական լուծմանը՝ բաց պահելով կապուղիները շահագրգիռ բոլոր հիմնական կողմերի հետ»,- ասել է Կոսյանչիչը լրագրողներին Բրյուսելում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները