Իլոն Մասկին չինական «գրին քարտ» են առաջարկել

20:13   10 Հունվար 2019    121

Ամրիկացի միլիարդատեր Իլոն Մասկին, ով Tesla Space X ընկերության հիմնադիրն է չինական «գրին քարտ» են առաջարկել՝ արտոնություն, որից օգտվում են մի խումբ էլիտար օտարերկրացիներ, այդ թվում՝ Նոբելյան մի քանի մրցանակակիրներ եւ NBA-ի նախկին աստղ։

Մասկը Չինաստանում մասնակցում է Tesla-ի առաջին արտասահմանյան գործարանի բացմանը, որը նրան հնարավորություն կտա ավտոմեքենաները ուղղակիորեն վաճառել էլեկտրամոբիլների խոշորագույն շուկայում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Գործարարը հանդիպել է վարչապետ Լի Կեցյանի հետ, եւ նրանք քննարկել են Tesla-ի ծրագրերը Չինաստանում։ «Ես սիրում եմ Չինաստանը եւ ուզում եմ հաճախ լինել այստեղ,- ասել է Մասկը, ինչին ի պատասխան՝ Կեցյանը նշել է, որ Մասկին կարող են չինական «գրին քարտ» տրամադրել։

China Daily պետական թերթի տվյալների համաձայն՝ Չինաստանում մշտական ապրելու իրավունք ունեցող արտասահմանցիների թիվը 2016թ․ անցել է 10 000-ից։

Tesla-ի նոր գործարանը տարեկան 500 000 ավտոմեքենա կարտադրի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Tesla  


Վերնագիրի այլ պիտակները