ՄՓՀՀՊ շուրջ վեճի լուծման հարցում ՆԱՏՕ-ն պատրաստ է ռազմական միջոցներին. Ստոլտենբերգ

22:43   10 Հունվար 2019    245

Հյուսիսատլանտյան դաշինքը Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի շուրջ վեճի լուծման հարցում պատրաստ է ռազմական միջոցներին, սակայն Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսությունը մնում է նախընտրելի տարբերակ:

Հինգշաբթի Նորվեգիայի հեռագրային բյուրոյի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ուղղությամբ գործողությունները կարող են ռազմական բնույթ ունենալ, բայց մենք կարող ենք նոր մոտեցում գտնել», -ասել է քաղաքական գործիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները