Nokia-ի նորագույն սմարթֆոնի արտաքին տեսքը գաղտնազերծվել է նախքան պաշտոնական թողարկումը

20:24   10 Հունվար 2019    141

Հեղինակավոր ինսայդերները նախքան պաշտոնական շնորհանդեսը համացանցում հրապարակել են Nokia ընկերության նոր առաջադեմ սմարթֆոնի լուսանկարները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ նորույթն իրենից ներկայացնում է պարզեցված սմարթֆոն՝ խոշոր էկրանով և ճակատային տեսախցիկի տակ առկա անցքով: Խոսքը Nokia 8.1 Plus մոդելի մասին է, որի թողարկման ամսաթիվն անգամ հայտնի չէ:

Գաջեթը նաև համալրված է տեսախցիկի կենտրոնական մոդուլով, ապակյա կափարիչով և մատնահետքերի սկաներով:

Էկրանի անկյունագիծը կազմում է 6,22 դյույմ, իսկ կետայնությունը՝ Full HD: Սմարթֆոնը կհամալրվի նաև 3,5 մմ միակցիչով ականջակալների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները