Լուկաշենկոյի որդին «ստիպել է» հորն արտասվել - VIDEO

20:32   10 Հունվար 2019    256

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մրցանակներ է հանձնել «Հոգևոր վերածննդի համար»:

Մրցանակի դափնեկիրներից մեկը դարձել է երգչուհի Յուլիա Բիկովան:

Hayatsk.info-ն հայտնում է, որ մրցանակաբաշխության արարողության ավարտին նա կատարել է Куточак Беларусі երգը: Բեմում նրան ընկերակցել են դաշնակահար Նիկոլայ Լուկաշենկոն և վերջինիս երաժշտության ուսուցչուհի Ելենա Աստաշկինա-Միսլիվչիկը:

Հեռուստաալիքի ռեպորտաժում երևում է, թե ինչպես է Ալեքսանդր Լուկաշենկոն երգի կատարման ժամանակ հանում թաշկինակն ու սրբում աչքերը: Աղբյուրը նշում է, որ Նիկոլայ Լուկաշենկոն առաջին անգամ չէ հրապարակավ դաշնամուր նվագում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները