ԱՄՆ-ում տեղաշարժել են 350 տոննա կշռող հնագույն սինագոգի շենքը - VIDEO

20:54   10 Հունվար 2019    252

Վաշինգտոնի ամենահին սինագոգի շենքը տեղափոխվել է հսկայական հարթակի վրա։ Այս մասին ասվում է Ամերիկայի Ձայնի սյուժեում։

Այսպիսով, ԱՄՆ մայրաքաղաքի 3-րդ փողոցում տեղակայված շինությունը տեղաշարժվել է 70 մ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նախկին սինագոգի տեղում նախատեսվում է կառուցել քաղաքի Հրեական թանգարան, որը կպատմի հրեաների պատմությունը։

«Վերջին 15 տարիների ընթացքում մենք պատմում էինք հրեաների պատմությունը փողոցի սկզբում։ Քաղաքի զարգացումը հանգեցրեց այս քաղաքի ծաղկմանը։

Եվ մենք որոշեցինք տեղափոխել շենքը և նրա շուրջ հիմել նոր մշակութային կենտրոն»,- պատմել է Վաշինգտոնի Հրեական թանգարանի տնօրեն Կառա Բլոնդը։



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները