Brexit-ի հարցով Մեյի համաձայնագիրը սպառնալիք է Բրիտանիայի անվտանգության համար

21:04   10 Հունվար 2019    261

Ուժային կառույցների երկու նախկին ղեկավարներ հայտարարել են, որ Եվրոպական միությունից Բրիտանիայի դուրս գալու մասին վարչապետ Թերեզա Մեյի համաձայնագիրը սպառնալիք կհանդիսանա երկրի ազգային անվտանգության համար, եթե ընդունվի օրենսդիրների կողմից։

Sky News-ը հայտնում է, որ Գաղտնի հետախուզական ծառայության նախկին պետ Ռիչարդ Դիրլովը եւ Պաշտպանական շտաբի նախկին պետ Չառլզ Գաթրին Պահպանողական կուսակցության առաջնորդներին գրած իրենց նամակում նախազգուշացրել են, որ համաձայնագիրը «հիմնավոր սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները